Այլասերվածություն քարոզող նոր աղանդ է հայտնվել Հայաստանում, ասում է Մայր աթոռի միաբանը


ԱլիսաԳեւորգյան
«Ռադիոլուր»
Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետ Հովնանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստան է մուտք գործում միասեռականություն, այլասերվածություն, ինքնասպանություն քարոզող նոր աղանդ։ Խոսքը « Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպության մասին է: «Ամենավերջին ու սարսափելին, որը քրիստոներության անվան տակ քարոզում է միասեռականություն, մանկապղծություն, հարազատների միջև սեռական հարաբերութհուններ, անգամ ինքնասպանութուն»,- ասում է Սուրբ Էջմիածնի միաբան Կոմիտաս վարդապետը։
Նշվածները հաստատող կոնկրետ փաստեր դժվարանում է ներկայացնել: Դրա համար, ըստ նրա, բավական է միայն կազմակերպության հիմնադիր Դեյվիդ Բերգ անունը։ «Քրիստոնեական միջազգային ընտանիք» կազմակերպությունը, ինչպես նշվեց, Հայաստանում գրանցված չէ: Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանի տեղեկություններով՝ կազմակերպությունն այստեղ հազիվ տասը անդամ ունենա: Հիմնականում հավաքվում են Երևանում և Արտաշատում։