ԿարևորՄիջազգային

Օբամա. Սիրիայում գործողությունները սահմանափակվելու են ժամանակով եւ տարածքով

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր ամենշաբաթյա հեռուստաուղերձում այսօր ամերիկացիներին հավաստիացրել է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը բխում է ԱՄՆ ազգային շահերից եւ չի դառնա «նոր Իրաք կամ Աֆղանստան», հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։

«Մենք չենք խոսում անորոշ ժամանակով ներխուժման մասին։ Սա չի լինի նոր Իրաք կամ Աֆղանստան, չի լինի ամերիկյան ռազմական ցամաքային գործողություն։ Ցանկացած գործողություն, որ մենք ձեռնարկելու ենք, կսահմանափակվի ժամանակով եւ տարածքով եւ ուղղված է նրան, որպեսզի սիրական կառավարությանը խանգարենք կրկին գազով թունավորել սեփական ժողովրդին, սահմանափակել նրա՝ այդպես վարվելու հնարավորությունը»,- ասել է Օբաման։

Նախագահի խոսքով՝ օգոստոսի 21- ին քիմիական զենքի կիրաումը ստիպում է ԱՄՆ- ին գործողություններ ձեռնարկել։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ չարձագանքի, ապա քիմիական զենքը կարող է օգտագործվել նաեւ հետագայում, թունավոր նյութերը կարող են հայտնվել ահաբեկիչների ձեռքին, իսկ որոշ երկրներ էլ կգան եզրակացության, որ իրենք էլ կարող են օգտագործել նման զենք։ «Այս ամենը լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար»,- հայտարարել է նախագահ Օբաման։

Նա ընդգծել է, որ մտադիր չէ ԱՄՆ ներքաշել հերթական պատերազմի մեջ։ «Ես հասկանում եմ, որ ամերիկյան ժողովուրդը  տասնամյա պատերազմից հետոո հոգնել է, թեեւ Իրաքում պատերազմն ավարտվել է, իսկ Աֆղանստանում մոտենում է ավարտին։ Ուստի մենք չենք ուղարկի մեր զորքերը օտար պատերազմի»,- ասել է Օբաման։

Ցուցադրել ավելի
Back to top button