Հասարակություն

Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը

Այսօր ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, հայտնում է panorama.am- ը՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրները եւ ստանալով նաեւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից լուրի հաստատումը։
Ըստ panorama.am- ի՝ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում. քննությամբ պարզվել  են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները: Ընդ որում՝ չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ,
Գործի շրջանակում հետախուզում է հայտարարվել Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը:
Մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանի, Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանի նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button