ԿարևորՔաղաքական

Իշխանական որոշ ներկայացուցիչներ տեղյակ են եղել, որ երկու երկրների նախագահների հանդիպումը նման ավարտ կունենար, ասում է Սերգեյ Շաքարյանցը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3- ին Մոսկվայում արված հայտարարությունը ճիշտ է համարում: Ավելին՝ նա վստահ է, որ Ռուսատատնը մեր երկրի նախագահին ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ շատ ավելի  խոստումներ է տվել, քան՝  ԵՄ- ն ի դեմս Արևմուտքի: Քաղաքագետն  ընդգծում է  հատկապես, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները հանդիպեցին  Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Մեծ 20»- ի գագաթաժողովի նախօրեին։

Քաղաքագետն անձամբ միշտ կարծել  էլ, որ երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդիրներով, նրան Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանրապես չեն հետաքրքում: Սակայն սեպտեմբերի 3- ին ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ  իշխանական որոշ ներկայացուցիչներ տեղյակ են եղել, որ երկու երկրների նախագահների հանդիպումը նման ավարտ կունենար, սակայն, բնական է համարում, որ նույն իշխանական վերնախավում կլինեն նաև նրանք, ովքեր տեսակետը չեն կիսի:

Ընդհանրապես՝  նախատեսվող փաստաթուղթը վերջնական տեսքի կբերվի մոտավորապես վեց ամսում։ Փորձագետի դիտարկմամբ՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ,  հարցին պատասխանելու համար պետք է  հիմնավոր փաստեր լինեն։ «Ամեն դեպքում՝ հայկական կողմի քայլը պայմանավորված  է շատ լուրջ միջազգային  իրավիճակի սրմամբ: Սա ուղղակի փոխկապված է եղել (եթե Պուտինն ինչ-որ փաստարկներ է բերել), այն իրավիճակի հետ, որը հիմա մենք տեսնում ենք ինչպես  է զարգանում և ինչ ուղղությամբ։ Սա չի եղել զուտ հայ-ռուսական հարաբերություններից բխող հարց, կամ Հայաստան -ԵՄ հարց: Ես գրեթե համոզված եմ, որ Հայաստան- ԵՄ հարցը Մոսկվայում չի քննարկվել: Ես կասկածի մեկ տոկոս եմ թողնում, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները քննարկվել են»,- ասում է։

Սեպտեմբերի 3- ին Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հայտարարությունից հետո, ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինն ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, հայտարարեց, որ Երևանում կարող են հայտնվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա։ Պարզվում Է, դա կարող էր լինել նաև այս սեպտեմբերից, պարզապես չեն հասցրել:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը   հերթական անգամ բարձրաձայնում է՝  անկախ  գիմնազիա կամ համալսարան բացելու հեռանկարից, հայերենը վտանգված է: Տասնյակ հազարավոր մարդիկ հեռանում են Հայաստանից, մայր հողից հեռանում են հայախոս մարդիկ, հայախոսության  հսկայական զանգված տեղափոխվում է հատկապես Ռուաստանի Դաշնություն, մի քանի տարի անց այնտեղ մեծացող երեխաները կորցնում են հայերենը կամ մայրենի լեզվին  տիրապետում են  խոհանոցային մակարդակով։ Նման վտանգ կար նաև խորհրդային տարիներին:  Անկախության հռչակումից հետո ամեն ինչ փոխվեց: Վերջին շրջանում, սակայն, կրկին վտանգ է նկատվում:

«ՌԴ-ից եկող երիտասարդությունը , որ այստեղ գալիս է կրթությունը շարունակելու, կրկին ռուսախոս է: Այդ համալսարանը, եթե բացվի, դիպլոմը ձեռքին մասնագետը, մասնագիտական լեզվով չի կարողանա գրագետ հայերենով հաղորդացվել իր մասնագիտության թեմայով: Այսինքն՝ նա էլի կխոսի խոսակցական մակարդակով, բայց հայերենի համար, մասնագիտական տերմինաբանության, մասնագիտական լեզվի և այլն, կունենանք նույն վիճակը, ինչ ունեինք խորհրդային տարիներին բժիշկների շրջանում»,- ասում է լեզվաբանը։

Դավիթ Գյուրջինյանը հստակեցնում է՝  ինքը  դեմ չէ օտար լեզուներ սովորելուն, դեմ է ռուսախոսության տարածմանը: «Հայտնի փաստ է, որ երեխան պետք է կրթություն իր մայրենի լեզվով ստանա, դրանից հետո կամ դրան զուգահեռ կարող է  տիրապետել բազմաթիվ օտար լեզուների։ Ես դեմ եմ ռուսախոսության տարածմանը, այդ վտանգը տեսնում են և զգուշացնում: Գիտեմ, որ նա պիտի դառնա օտարախասության հավելյալ օջախ»։

Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝  ազգային լեզվի՝ հայրենի պաշտապանության գործը պետք է լինի պետական հոգածության առարկա, ազգային ծրագիր է  պետք և լեզվի հարցը պետք է  մտնի ազգային անվտանգության խնդիրների շրջանակ։ Եթե մենք կորցնենք հայախոսությունը՝ այդ  հարյուր հազարվոր հայերին, մի երկու սերունդ հետո կորցնելու ենք այդքան հայություն, պատմությունը  այդ փաստերը տալիս է մեզ: Սա լուրջ մտահագության առարկա պետք է դառնա։ Եթե պատկան մարմինենրը այդ հարցով չեն զբաղվում, ապա առողջ  դատող հանրությունը ինքը պետք է խնդրին տեր կանգնի և ամենակարևորը՝ «չգնալով այդ օտարալեզու, նորաբաց համալսարանը: Ես դա իհարկե վախով եմ ասում, քանի որ գիտեմ՝ Հայաստանում կան խմբեր, որոնք երազում են ռուսախոսության վերադարձը: Նրանք ազգային արմատներից կտրված են և ստորադասում են հայկական մշակույթը և  հայերենը»:

Կարդացեք նաև
Close
Back to top button