ԿարևորՄիջազգային

ԵՄ- ն «հստակ եւ ուժեղ» պատասխանի կողմնակից է (լրացված)

լրացված է ժամը 17։42

ԵՄ- ն կոչ է անում սպասել ՄԱԿ- ի զեկույցին

ԵՄ անդամները կոչ են արել ԱՄՆ- ին չսկսել հարձակումը սիրիական իշխանություններ դեմ, քանի դեռ չի հրապարակվել Սիրիայում քիմիական զենքի կիրառման քննության ՄԱԿ- ի զեկույցը։ AP գործակալությունը հայտնում է, որ նման առաջարկումթյամբ հանդես են եկել Վիլնյուսում անցկացվող ԵՄ միասնական եւ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության հարցերով միջխորհրդարանական համաժողովի անդամները։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ եվրոպացի գործընկերների առաջարկությունը կփոխանցի ԱՄՆ նախագահին։ Միաժամանակ՝ ամերիկյան պատվիրակության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ Քերին հստակ հայտնել է, որ ԱՄՆ դեռ չի որոշել սպասել ՄԱԿ- ի զեկույցին։

 

ԵՄ- ն «հստակ եւ ուժեղ» պատասխանի կողմնակից է
Եվրամիության երկրների արտգործնախարարներն այսօր կոչ են արել «հստակ եւ ուժեղ» պատասխան տալ Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մեղավորներին, ինչի մասին հայտարարել է ԵՄ անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։

«Մենք ցանկանում ենք հստակ եւ ուժեղ պատասխան»,- ասել է Էշթոնը Վիլնյուսում տեղի ունեցող նախարարական հանդիպման ժամանակ, որին մասնակցում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։  Էշթոնի խոսքով՝ ներկայում հայտնի վկայությունները, ամենայն հավանականությամբ, ցույց են տալիս, որ քիմիական հարձակման թիկունքում սիրիական իշխանություններն են կանգնած։ 

Back to top button