ԿարևորՔաղաքական

Ֆյուլե. Դժվար է պատկերացնել, որ Վիլնյուսում համաձայնագիրը կարող է ստորագրվել բանակցված տեսքով

Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ երեկ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ «դժվար է պատկերացնում նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի հետ Ասոցացման հաձայնագրի նախաստորագրումը բանակցված տարբերակով»։

«Մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը, այդ թվում նաեւ մեր գործընկերների հետ խորհրդակցությունների միջոցով, եւ տեղեկացնում մեր անդամ երկրներին եւ խորհրդակցում նրանց հետ։ Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության լույսի ներքո դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում Հայաստանի հետ Ասոցացման հաձայնագրի նախաստորագրումը բանակցված տարբերակով»,- ասել է Ֆյուլեն։
Նա ընդգծել է, որ իրենց ունեցած տեղեկության հիման վրա Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստանձնած պարտավորությունները համատեղելը խնդրահարույց է։ «Մենք հարգում ենք մեր բոլոր գործընկերների՝ ինտեգրման շրջանակն ընտրելու  ինքնիշխան իրավունքը, համոզված ենք, որ մեր բոլորի շահերից է բխում Հայաստանի հետ մեկնեղ ուժեղացնել այն, ինչին համատեղ ուժերով հասել ենք անցած տարիների գործընկերության արդյունքում»,- ասել է Ֆյուլեն։

Ցուցադրել ավելի
Back to top button