ԿարևորՄիջազգային

Սիրիական թնջուկ. ոչ ոք չի ցանկանում նահանջել

Սիրիայի հարցում չօգնեց անգամ տոնական ընթրիքը

Սանկտ Պետերբուգում «Մեծ 20»- ի գագաթաժողովում՝ Պետերգոֆում երեկ երեկոյան հրավիրված ընթրիքի ժամանակ Սիրիայում իրադրության շուրջ քննարկումն առաջընթաց չի արձանագրել։ Բի Բի Սի- ի տեղեկացմամբ ընթրիքի տոնական մթնոլորտը չի օգնել փոխել մասնակիցների վերաբերմունքը ոչ Ասադի իշխանության, ոչ էլ Սիրայում ռազմական գործողութուններ սկսելու նկատմամբ:

«Մեծ 20»- ում ավարտվեց ընթրիքը, որի ժամանակ հաստատվեցին Սիրիայի հարցում եղած տարաձայնությունները», Թվիթերում գրել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հասկացրել է, որ չունի մեծ հույսեր, թե ընթրիքում կարող է ազդել Ռուսաստանի դիրքրոշման վրա:

Ի տարբերություն մյուս առաջնորդների՝ Օբաման միջոցառմանը հայտնվել է գրեթե մեկ ժամ ուշացումով և չի մասնակցել Պետերգոֆի այգում զբոսանքին, որը ընթրիքից առաջ կազմակերպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Քվեարկությունից առաջ ԱՄՆ սենատորների մեծ մասը դեռ չի կողմնորոշվել
ԱՄՆ Սենատում Սիրիայում ռազմական գործողություններ նախատեսող  բանաձևի  քվեարկությունը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, տեղեկացնում է Ռոյթերը՝ հղում անելով վերին պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդի օգնականի խոսքերին:

Գործակալության զրուցակիցը նաև տեղեկացրել է, որ Հարրի Ռեյդը զգուշավոր լավատեսություն է հայտնել՝ ասելով, որ Սենատը կարող է հավանություն տալ Սպիտակ տան նախաձեռնությանը: Սիրիային հարված հասցնելու  վերաբերյալ բանաձևը նախօրեին հավանության էր արժանացել վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 100 սենատորից բանաձևին հավանություն են տալիս միայն 22-ը, 14-ը դեմ են, իսկ մնացածները դեռ չեն կողմնորոշվել:
ՆԱՏՕ- ի ղեկավարը կոշտ պատասխան է պահանջում, թեեւ դաշինքը չի ցանկանում դրան մասնակցե լ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը պնդում է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը պետք է կոշտ պատասխան տալ, ինչի մասին հայտարարել է լրագրողներին Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։

«Մենք չենք կարող անտեսել այն ամենը, ինչ կատարվում է Սիրիայում: Անհրաժեշտ է կոշտ պատասխան քիմիական զենքի կիրառմանը»,- Վիլնյուսում կայացող հանդիպման ժամանակ  հայտարարել է նա: Գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը հաղթահարել Սիրիայի հարցում եղած տարաձայնությունները: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում քիմիական զենքի արգելման և պաշտպանության ոլորտում միջազգային չափանիշների պահպանման հարցում: «Հենց դրա համար էլ անհրաժեշտ է կոշտ պատասխան տալ այդ կարգի գրոհներին», — հայտարարել է Ռասմուսենը:

Ամփոփելով Եվրամիության անվտանգության քաղաքականության միջխորհրդարական համաժողովի առաջին օրվա և պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքները, փորձագետները նշում են, որ մեկ միասնական որոշման հանգելը դժվար կլինի: Մասնավորապես՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամները չեն կարող համաձայնության գալ Սիրիայի ռազմական գործողություններին դաշինքի մասնակցության հարցում:

Ցուցադրել ավելի
Back to top button