Քաղաքական

Ռ. Կիրակոսյան. Որոշումը փակել է ԵՄ դուռը, բայց չի կողպել

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/060913richard.mp3
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունն անակնկալ էր, որով, վերլուծաբանի դիտարկմամբ,  վերջ դրվեց  ՀՀ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի  միացմանը։ Հայտարարության ու  Մաքսային միությանը միանալու հարցում քաղաքագետն առաձնացնում է  երկու դիտարկում. «Եթե իրականում ճիշտ է  այն տեսակետը, որ  ճնշում է գործադրվել Հայաստանի վրա, ապա  սա ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում  առկա է  որոշակի սխալ»։

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ չորս օրվա ընթացքում ընդունված որոշման արդյունքում Հայաստանը կորցրեց չորս տարիների բանակցությունների արդյունքում գրանցած ձեռքբերումները: 
Որոշումն ինքին թուլացնում է  ՀՀ ռազմավարական կարևորությունը,  իսկ որոշման ընդունման գործընթացն ու դրա հրապարակման ձևը երկորդ խնդիրն է  առաջ բերում Հայաստանի համար, երբ Հայաստանը ներկայումս դիտվում է  ոչ անկեղծ,  մրցակցային և ավելի թույլ դիրքերից:

Տարաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն այն կարծիքին, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկությունը  հետքայլ է բարեփոխումների գործընթացում: Ի՞նչ կշահի Հայասռտանը միանալով Մաքսաին միությանը։ «Ակնհայտ է, որ Մաքսային միությունը Հայաստանին տնտեսական առումով շատ բան չի առաջարկում, երկու ակնհայտ օգուտ ստացողներ կարող են լինել օլիգարխիական համակարգն ու կոռուպցիան»։

Կիրակոսյանը նույնպես ընդգծում է, որ Հայաստանի համար  ռազմական անվտանգությունն իհարկե  առանձնահատկություն է, սակայն , միաժամանակ նաև  հիշեցնում է, որ «ռուսական զենքերն են, որ օգտագործվում են ՀՀ, ինչպես նաև ԼՂՀ  ռազմական ուժերը սպանելու համար: Եթե սա Հայաստանի ռազմավարական գործընկերոջ քայլերն են, ապա մենք թշնամիների կարիք չունենք»։

«Հայաստանը դեռ կարող է շարունակել ասոցացման համաձայնագրի հետ կապված բանակցությունները, ասում է, ու ընդգծում, որ  ասոցացման համաձայնագիրն առանց  տնտեսական գործոնի շատ ավելի թույլ է լինելու։ «Դ
եռևս ժամանակ ունենք ուղղելու այս լուրջ սխալը, քանի որ սա իրականում լուրջ խնդիր է  և Հայաստանի համար ևս մեկ կորցված հնարավորություն, բայց պետք է անկեղծ լինենք, քանի որ Հայաստանի նախագահը որևէ փաստաթուղթ չի ստորագրել, և դեռևս ժամանակ կա իրականացնելու մեր ցանկությունները և ընդառաջ գնալու այս հնարավորությանը վիլնուսյան գագաթաժողովի ընթացքում»։

«Որոշումը փակել է ԵՄ  դուռը, բայց չի կողպել: Մենք դեռ ժամանակ ունենք այս սխալ քաղաքականությունն ուղելու համար: Սա կորցված  հնարավորություն է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button