Քաղաքական

Ոչ թե Մաքսային միության որոշումն է սխալ, այդ դրա ընդունման ձեւը, ասում է Կիրո Մանոյանը

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/060913kiro.mp3
Ոչ թե Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումն էր սխալ, այլ՝  դրա ընդունման ձևը եւ այդ որոշումը ամենևին չի նշանակում, թե Հայաստանը պետք է մերժի եվրոպական ուղղությունը, կարծում է ՀՅԴ Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Եթե որևէ մեկն ակնկալում է մեկ օրվա մեջ փոփոխություններ տեսնել, ապա սխալվում է, ասաց Կիրո Մանոյանը՝  բացատրելով, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն էլ մեկ օրում արդյունք չի կարող տալ, դրա համար ժամանակ է հարկավոր։ 
Այնուամենայնիվ՝ ի՞նչ արդյունքի մասին է խոսքը, ի՞նչ կարող է ակնկալել հասարակ քաղաքացին Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից: Հարցը հստակ պատասխան չունի, քանի որ, դեռ պարզ չէ, թե ինչ է նախատեսվում որոշումը:

Այդուհանդերձ՝ Մաքսային միության միանալու հայտարարության մեջ արձանագրված մի քանի կետ մատնանշեց Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն. երկաթգծից  մինչև ատոմակայան, որոնք խոստումներ են: Նույնը։ սակայն։ կարելի է ասել նաև Արևելյան գործընկերության ծրագրի մասին, ավելացրեց Կիրո Մանոյանը՝ պարզաբանելով՝ «Մենք չգիտենք նաև ինչ արդյունքներ կլինեն Արևելյան գործընկերության ծրագրից, այնպես որ, պետք չէ վաղաժամ դատողություններ անել»։

Կարծիքները տարբեր են հարցում, թե ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանն այսքան անսպասելի գնաց նման որոշման կայացմանը: Կիրո Մանոյանը սա գործելաոճ է համարում ու նշեց, որ դա հանրային կարծիքն անտեսելու քաղաքականություն է:

Մաքսային միությանը միանալու որոշումը նա չպայմանավորեց սիրիական լարված իրավիճակով: Սիրիական խնդրում վիճակը լուրջ է այնքանով, որ Հայաստանին ու Սիրիայի միջև ընդամենը մեկ երկիր է։ «Սիրիական խնդրում տարածաշրջանում խաղաղության պահպանումն է: Օդային հարձակումներն անկանխատեսելի հետևանքներ կունենան»,- ասաց։

Սիրիայում իրավիճակի սրումն ու օդային հարձակումները կբերեն աշխարհի մասնատման, ինչը հաշվի առնելով ակտիվություն է դրսևորում Թուրքիան, իր հերթին վերլուծելով ստեղծված իրավիճակը, ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, բայց նաև նկատեց, որ Թուրքիայի ավելոդ ակտիվությունը դուր չի գալիս ԱՄՆ-ին ու Իսրայելին։ Կա կարմիր գիծ, որից այն կողմ Թուրքիային թույլ չի տրվի անցնել , ավելացրեց թուրքագետը՝ բացատրելով, որ Թուրքիան փորձում է բուֆերային գոտի ստեղծել ու Սիրիայի տարածքում քրդական ինքնավարություն ստեղծել։

Թուրքագետը համոզված է, որ այսպես, թե այնպես Սիրիայի վրա հարձակում կլինի և Ռուսաստանը չունի հակազդման միջոցներ։ Դե իսկ Սիրիայի դեմ հարձակման հիմքում Իրանին թուլացնելու խնդիրն է դրված:

Ցուցադրել ավելի
Back to top button