Միջազգային

«Մեծ 20»- ը Սիրիայի հարցով համաձայնության չեկավ

ՄԱԿ- ի ԱԽ- ն կաթվաթահար է, հայտարարում են «Մեծ 20»- ից 11- ը 
«Մեծ 20»- ի անդամ 11 երկիր այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտում ընդգծել է, որ ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդը «կաթվածահար» է, ուստի անհրաժեշտ են միջոցներ ձեռնարկել քիմիական զենքի օգտագործման միջազգային արգելքն ուժեղացնել համար։ Փաստաթուղթն ստորագրել են Ավստտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ, Թուրքիան եւ Հարավային Կորեան։

«Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում միջազգային հանրության երկարաժամկետ գործողություններին, այդ թվում եւ ՄԱԿ- ի բանաձեւերին, կապված այն սպառնալիքի հետ, որը ներկայացնում են քիմիական զենքի սիրական պահեստները»,- ասված է փաստաթղթում։

Ռազմական հարձակման դեպքում Ռուսաստանը կօգնի Սիրիային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է օգնություն տալ սիրիական իշխանություններին ռազմական հարձակման դեպքում, ինչի մասին հայտարարել է «Մեծ 20»- ի ամփոփիչ մամուլի ասուլիսում։ 
«Կօգնե՞նք մենք Սիրիային։ Կօգնենք, ինչպես այժմ ենք օգնում։ Մենք զենք ենք մատակարարում, համագործակցում ենք տնտեսական ոլորտում։ Հուսով եմ, որ շատ կլինի համագործակցությունը հումանիտար ոլորում, այդ թվում՝ հումանիտար օգնության տրամադրմամբ՝ օգնելու համար այն մարդկանց, քաղաքացիական բնակչությանը, որոնք այսօր հայտնվել են շատ դժվարին վիճակում»,- ասել է Պուտինը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանն իր հերթում հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել Սիրիայում իրավիճակի սեփական գնահատականը, երբ քիմիական զենքի կիրառման ՄԱԿ- ի հանձնաժողովի հետաքննության հաշվետվությունը պատրաստ լինի։ «Ռուսաստանը չի հավատում, որ Ասադը քիմիական զենք է կիրառել։ Եկեք սպասենք հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։ Հնարավոր է, դրանից հետո իրավիճակի գնահատականը շատ կփոխի»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիաի երկխոսությունը Ռուսաստանտ հետ Սիրիայի հարցով «վարվում է եւ կշարունակվի»։

Back to top button