ՄիջազգայինՔաղաքական

ԵԺԿ- ն Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել «շահարկումներն ու շանտաժը»

Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել «շահարկումն ու շանտաժը» Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ՝ ընդգծելով իր գործընկերներին «պաշտպանելու ԵՄ պատասխանատվությունը», հայտնում է Ինտերֆաքսը։

Վեհաժողովն ընդունել է «Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ ռուսական ճնշման մասին» բանաձեւը, որտեղ հաստատվում է, որ Արեւելյան գործընկերության ծրագիրը հայտնվել է «սպառնալիքի տակ այն պահից, երբ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը հարեւան երկրների վրա»։ Նման ճնշման տեսակ է որակվում Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ առեւտրային վեճը, «Հայաստանի ազգային շահերի դեմ սպառնալիքը, որը ստիպեց Հայաստանին գնալ Մաքսային միություն»։

«Դրանից բացի՝ այդ գործողություններն ուղեկցվել են Ռուսաստանի կողմից զանգվածային տեղեկատվական արշավով, որի նպատակը ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի առավելությունների, ինչպես նաեւ ԵՄ հետ ինտեգրման հիմնական կողմնակիցների վարկաբեկումն է»,- ասված է ԵԺԿ հայտարարության մեջ։

Դրա հետ կապված ԵԺԿ- ն «Ռուսաստանի Դաշնությանը «հաստատակամորեն կոչ է անում դադարեցնել շահարկումներն ու շանտաժը եւ ընդունել ինքնիշխան հավասարության, ներքին գործերին չմիջամտելու եւ պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը»։

ԵԺԿ- ն միաժամանակ դատապարտում է «Ռուսաստանի կողմից Հայաստանի կառավարության դեմ ճնշումը եւ ափսոսում է Մաքսային միությանն անդամակցելու  Հայաստանի նախագահի որոշումը, որը խարխլում է ԵՄ ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները»։

ԵԺԿ- ն նաեւ հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը համատեղելի չէ Ասոցացման համաձայնագրի դրույթներին, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին։

Ցուցադրել ավելի
Back to top button