Քաղաքական

Գրիգորի Այվազյանը չի ճանաչում Ադրբեջանի նախագահական ընտրությունների լեգիտիմությունը

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Այս օրերին  քաղաքական էլիտան և հասարակությունը  բուռն քննարկում է Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի ակնահայտ ցանկությունը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի կարծիքով`  վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, գազի սակագնի թանկացումը և Ռուսաստանի` Ադրբեջանին մեկ միլիարդ  դոլարի զենք վաճառելը, Ռուսաստանի մեսիջն էր ուղղված  Հայաստանին, որն էլ, ըստ նրա,  ընկալվել է այնպես,  ինչպես որ նախատեսված էր:

Անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Բաքվում կայանալիք նախագահի ընտրություններին` Գրիգորի Այվազյանը վրդովված է, որ իրենց բոլոր ջանքերը  մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ընտրություններին, անցել է ապարդյուն, քանի որ իրենց առջև փակվել են Բաքու տանող  բոլոր ճանապարհները։ Ադրբեջանի սահմանած օրենքի համաձայն բազմիցս է դիմել Բաքվի  պատկան մարմիններին գալիք նախագահի ընտրություններում իր թեկնածության գրանցման և իրենց թիմի անդամների անվտանգության ապահովման  հայտով, սակայն ոչ մի պաշտոնական  պատասխան չի ստացել։

Ըստ ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի` գործող ալիևյան ժառանգական բռնատիրական ռեժիմն արգելափակել է ադրբեջանահայերի մուտքն Ադրբեջան`դրանով ձերբազատվելով  նախագահի  հավանական  և անհավանական թեկնածուներից։ Գրիգորի Այվազյանը դատապարտում է Ադրբեջանի նման գործելաոճը`  ասելով, որ ադրբեջանցիները վախենում են հայերից: «Չենք ճանաչում Ադրբեջանի նախագահական ընտրությունների օրինականությունը և լեգիտիմությունը»,- հայտարարում է Գրիգորի Ազվազյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button