Քաղաքական

ԱԺ աշնանային նստաշրջանի առաջ ամփոփվեցին գարնանայինի արդյունքները. ովքեր են մեր պատգամավորները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Այսօր  պատգամավորների՝  գարնանային նստաշրջանի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունն է ներկայացրել  «Մանդատ» հասարակական կազմակերպությունը։ Ի տաբրերություն նախորդ զեկույցների՝ այս անգամ առանձնակի ուշադրության են արժանացել նիստերի ընթացքում բացակայծ պատգամավորները: «Սա  պայմանավորված է ՍԴ որոշմամբ»,- հայտարարեց» կազմակերպության նախագահ Լուսինե Վասիլյանը։

Կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ ամփոփում  է խորհրդարանական  խմբակցությունների գործունեության հիմնական միտումները, անդրադառնում  օրենսդրական գործընթացին, այդ ընթացքում ընդունված հանրային ավելի մեծ հնչեղություն ձեռքբերած օրինագծերին։ Սա ժողովրդի ընտրյալների գործունեության մասին առաջին զեկույցը չէ, սակայն սակայն, նորություններ են ընդգրկվել։ «Նորությունն այս  զեկույցում ԱԺ պատգամավորներին վերաբերող բաժինն է, քանի որ դիտարկմամբ, թեման այս նստաշրջանում որոշակի հրատապություն է  ձեռք բերել, նախ և առաջ պայմանավորված ՍԴ որոշմամբ»,- ասաց Լուսինե Վասիլյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն  որոշել է, որ քվերակությունենրի կեսից ավելին բացակայած  պատգամավորի լիազորությունները պետք է դադարեն ինքնաբերաբար, մինդեռ՝ ԱԺ կանոնակագը սահմանում էր  լիազորություների դադարեցման կարգ, որը դատարանը հակասահմանադրական է համարել:

Լուսիեն Վասիլյանը տեղեկացրեց, որ բաժինները կազմվել են լրագրողական դիտարկման, փորձագետների վերլուծությունների և  parliamnetmonitiring.am կայքի  վիճակագրական ծրագրի հիման վրա: Կայքում, ի դեպ, հատուկ ծրագիր է գործում, որը կուտակում է պատգամավորների քվեարկության պատմությունը, նրանց ներկայությունները, բացակայությունները, ցանկացած  օրինագծի քվերակությունը, կողմ կամ դեմ լինելը։

Ի  դեպ՝ զեկույցի շնորհանդեսին ներկա էին նաև խորհրդարանի ներկայացուցիչներն ու փորձագետները: Հենց այս նորամուծությունն էր, որ թերևես այնքան էլ դուր չեկավ ԲՀԿ- ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Հինգերորդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանում  ԲՀԿ-ից ամենաշատը բացակայել էր  խմբակցության ու կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Խորհրդարանում պատգամավորների գործունեությունը դիտարկում եմ որակի առումով», հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը։

ՀՀԿ- ից ամենաշատը բացակայել է Կարեն Կարապետյանը, ՀԱԿ- ից՝ Ստեփան Դեմրիճյանը, ՀՅԴ-ից ՝ Վահան Հովհաննսիյանը, ՕԵԿ-ից՝ Խաչիկ Հարությունյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փսոտանջյանը։ Նա միաժամանակ խմբակցության ամենաշատը հարց տվող պատգամավորն է եղել: ՀՅԴ- ից ամենաակտիվը եղել է Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից՝ Նիկոլ Փաշինայնը, ՀՀԿ- ից՝ Խոսրով Հարությունյանը, իսկ ԲՀԿ- ից՝ Նաիրա Զոհրաբյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button