Տնտեսական

Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային միությունում թեմայով աշխատաժողով էկոնոմիկայի նախարարությունում

«Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային միությունում և Միասնական տնտեսական տարածքում.  փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողով է այսօր տեղի ունեցել էկոնոմիկայի նախարարությունում։ Նպատակը  Մաքսային միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկելն է այն բոլոր ընթացակարգերի և մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:

Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության, ֆեդերալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության պաշտոնյաներ և պատասխանատու աշխատակիցներ: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական և մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Մաքսային միությունում և Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր պահանջները, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվել են Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր, տրվել համապատասխան պարզաբանումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button