Մշակույթ

Վերջին հրաժեշտը՝ Լեւոն Անանյանին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայաստանի գրողների միությունում այսօր վերջին հրաժեշտն են  տվել Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ ու հասարակական գործիչ  Լևոն Անանյանին:

Գրական, թարգմաչական ու հրատարակչական ասպարեզներում կուտակած պատկառելի փորձով 2001 թվականին Լևոն Անանյանը Հայսատնի գրողների միության շենք մոտք գործեց որպես միության նախագահ` այն  ղեկավարելով մինչև կյանքի վերջին օրը: «Նա ապրեց սրընթաց կյանքով ու վազքի մեջ էլ  դիմավորեց իր մահը»,- ասում է գրականագետ Ավիկ Իսահակյանը։

Լեւոն Անանյանը ծնվել էր 1946 թվականին` Տավուշի մարզի Կողբ գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, ապա` Երևանի պետական համալսարանի  բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է մի շարք պարբերականներում: 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր: 1992 թվականին  Լևոն Անանյնաը հիմնադրեց  «Ապոլոն» հրատարակչությունը,  որն առաջին անգամ  բնագրից  թարգմանությամբ հայ ընթերցողն ներկայացրեց  համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։

Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյան այսօր կարևորեց Լևոն Անանյանի  Հայաստան-Սփյուռք-Արցախ գրական առնչությունների ընդլայնմանն ու խորացման ուղղված  ջանքերը: «Գրական կյանքում Լևոնը մերանի դեր էր կատարում»,-ասում է Արցախի գրողների միության նախագահը՞

 

Լևոն Անանյանը կամուրջ էր հանդիսանում ոչ միայն գրական միջավայրում, այլև ստեղծագործական բոլոր միությունների միջև: «Նա կարծեք մեր միությունների սիրտը լիներ»,- ասում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

«Լևոնը գրում էր միայն այն թեմաների մասին, որոնց խորապես տիրապետում էր, գրում էր ցավով,  անհանգստությամբ, միաժամանակ իր շարադրանքներում  թեթև էր ու ազատ», — թատերագետ Լևոն Մութաֆյանի խոսքով  սա էր Անանյան գրողի ու նաև լրագրողի ոճը։

 

Կյանքով, եռանդով լի, միշտ  շարժման մեջ, միշտ նախաձեռնող. շատերի հիշողություններում Լևոն Անանայնը կմնա հենց այսպիսին։

Ցուցադրել ավելի
Back to top button