Միջազգային

Սիրիական խնդիրը քննարկվում է ընթրիքի սեղանի շուրջը

«Մեծ 20»- ի անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների եւ միջազգային առաջատար կազմակերպությունների ղեկավարներն այս պահին Պետերգոֆում  ընթրիքի սեղանի շուրջ քննարկում են սիրիական խնդրի կարգավորումը։

Առաջնորդները Պետերգոֆ են ժամանել Կոստանտինովյան պալատից երկու ավտոբուսներով։ Բացառություն են կազմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, որոնք ուշացել են երկկողմ հանդիպման պատճառով, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։

Սիրիական խնդիրը ընթրիքի սեղանի շուրջ քննարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ Նա նշել է, որ գագաթաժողովի մասնակիցներն առաջարկել են քննարկել օրակարգում չընդգրկված միջազգային քաղաքականության կարեւորագույն եւ սուր հարցերը, ուստի առաջարկել էր դրանց անդրադառնալ  ընթրիքի ժամանակ եւ «ամեն ինչ մի կույտում չխառնել»։

Ցուցադրել ավելի
Back to top button