Քաղաքական

ՀՀԿ խոսնակը ծիծաղելի է համարում տեսակետը, թե ՀՀ- ն Մաքսային միությանն անդամակցում է ճնշման տակ

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունն արել է՝ Հայաստանի շահերից ելնելով։

Նրա խոսքով՝ որեւէ սենսացիոն բան տեղի չի ունեցել, «քանի որ տարիներ շարունակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստակամ է մտնել Մաքսային միություն, պետք է իր հարաբերությունները զարգացնի ինչպես իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ»։

Էդուարդ Շարմազանովը նաեւ ծիծաղելի է համարել այն տեսակետը, թե Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը Ռուսաստանի ճնշման տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button