ԿարևորՄիջազգայինՔաղաքական

ԵՄ. Ասոցացման համաձայնագիրը համատեղելի է ԱՊՀ տնտեսական համագործակցության հետ

Ասոցացման/ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակցության հետ, ասված է ԵՄ այսօր տարածած հայտարարության մեջ։

«Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի հետո,  մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (այդ թվում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ընկերակցության ու տնտեսական ինտեգրման վրա։

«Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկությունը։ Անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո էլ մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ-ն և ԽՀԱԱՊ-ն բոլորի համար օգտակար բարեփոխումների հիմք են հանդիսանում, այլ ոչ՝ զրոյական արդյունքով խաղ, և կարող են համատեղվել Անկախ պետությունների համագործակցության անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված է հայտարարության մեջ:

Back to top button