Հասարակություն

Արտագաղթը կանխելու համար պետք են գործուն և անհապաղ քայլեր

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Արտագաղթը այսօր բնորոշ է շատ երկրներին։ Պատճառները տարբեր են և տարատեսակ: Մեզանում արտագաղթի խթանիչ գործոններից են սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները: Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի՝ արտագաղթին նպաստում են գործազրկությունը, աշխատավարձերի ցածր մակարդակը, ինչպես նաև տնտեսությունում մենաշնորհի առկայությունը, օրենքների չգործելը, անարդարությունը և կոռուպցիան։

Ռեսուրսների կենտրոնացումը մի խումբ մարդկանց ձեռքերում չի նպաստում ազգաբնակչության և երկրի բարեկեցությանը: Արդյունքում երկիրը սկսել է դատարկվել: Կարինե Դանիելյանը չի ընդունում շատերի թերավատությունը երկրի ապագայի հանդեպ: Նա հավատում է երկրի ապագային եւ այսօր կոչ արեց համախմբվել այս գաղափարի շուրջ:
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ Գոռ Հակոբյանն իր հերթին համոզմունք հայտնեց արտագաղթի կանխման վերաբերյալ դրական հասարակական կարծիք ձևավորման մասին: Ըստ սցիալական ապահովության նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի՝ արտագաղթը դարձել է մեր երկրի համար թիվ 1ճակատագրական խնդիրը: Արտագաղթում են հիմնականում գյուղական համայնքներից, որտեղ հողի սեփականաշնորհումից հետո գործնականում ագրարային բարեփոխումները արգելակվեցին:

Բանավեճի մասնակիցները համակարծիք են, որ վիճակը շտկելու նպատակով իշխանությունները պարտավոր են ձեռնարկել գործուն և անհապաղ քայլեր:

Ցուցադրել ավելի
Back to top button