ԿարևորՎերլուծականՔաղաքական

Euobserver. Հայաստանում եվրոպացի դիվանագետները երեկ «ճգնաժամային հանդիպում» են անցկացրել

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը զարմացրել է Եվրամիության պաշտոնյաներին, հաղորդում է Euobserver- ը։ «ԵՄ- ն ավարտել էր Հայաստանի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրերը եւ նախատեսում էր դրանք նախաստորագրել նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ եւ նախկին խորհրդային պետությունների գագաթաժողովում։ Եթե Հայաստանը դառնա Ռուսաստանի գլխավորած մաքսային դաշինքի անդամ Բելառուսի եւ Ղազախստանի հետ, նա չի կարող միաժամանակ ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը։ Սակայն Սարգսյանը հնարավոր է փորձի վերցնել ռուսական առաջարկներից լավագույնը, որը համադրելի կլինի ԵՍ գործարքի հետ»,- ասված է Euobserver- ի հոդվածում։

Դրա հետ միաժամանակ հաղորդվում է, որ եվրոպացի դիվանագետները Երեւանում երեկ երեկոյան անցկացրել են «ճգնաժամային հանդիպում», որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակի խոսքերով՝ դեսպանները «իրենց հայ գործընկերների հետ սերտ խորհրդակցություններ» են անցկացնում։ «Երբ մենք ունենանք ողջ տեղեկությունը, մենք կուսումնասիրենք բոլոր հնարավոր այն հետեւանքները, ինչի մասին հայտարարվել է»,- ասել է նա։

Միաժամանակ՝ ընդգծվում է, որ Սարգսյանը «շրջադարձ» է կատարել «Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ իրավիճակի համատեքստում»։ «Ռուսաստանը Հայաստանի ավտանգության գլխավոր երաշխավորն է անջատողական տարածքի համար Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունում։ Նա ունի Հայաստանում ռազմակայան։ Սակայն այս տարվա հունիսին Ռուաստանը Ադրբեջանին մատակարարեց 1 մլրդ դոլար ընդհանուր գումարով տանկեր, հրետանի եւ հրթիռային համալիրներ։ Ռուսաստանը վերջին շաբաթներին նաեւ սպառնում էր Մոլդովային եւ Ուկրաինային՝ խորհրդային նախկին երկու երկրների, որոնք ձգտում են ԵՄ հետ առավել խորը կապերի»,- ասված է հովածում։

Ցուցադրել ավելի
Back to top button