Միջազգային

Օբաման Ռուսաստանում կհանդիպի ոչ թե Պուտինի, այլ՝ քաղաքացիական հասարակության հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ Սանկտ Պետերբուրգում «Մեծ 20»- ի շրջանակներում երկկողմ հանդիպում ունենալ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Սպիտակ տան աղբյուրը։ Միաժամանակ, հայտարարույան մեջ նշված է, որ Օբաման Ռուսաստան այցի ընթացքում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Մեծ 20»- ի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5- 6- ին Սանկտ Պետերբուրգում։ Աշխարհի զարգացած խոշոր 20 երկրների խմբում են Ավտրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ, Հարավային Կորեան, Ճապոնիան, ինչպես նաեւ Եվրամիությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button