ԿարևորՄիջազգային

Սիրա. Վաշինգտոնը պատրաստ է, Մոսկվան՝ չի բացառում

Ակնհայտ ապացույցների դեպքում Մոսկվան կհամաձայնի ռազմական գործողություններին
Ռուսաստանը չի բացառում, որ կարող է համաձայնություն տալ Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, եթե Ասադի՝ քիմիական զենքի կիրառման մեղքն ապացուցվի, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի արտոնությամբ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ռուսաստանին պետք են Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար որեւէ մեկի դեմ ակնհայտ ապացույցներ , որից հետո Մոսկվան պատրաստ է վճռականորեն գործել»,- ասել է Պուտինը։

Նա ընդծել է ՄԱԿ- ի տեսուչների եզրակացության անհրաժեշտության մասին, քանի որ դեռ չկան հստակ տեղեկություններ, թե ով է Սիրիայում քիմիական զենք օգտագործել։

Եթե ԱՄՆ չգործի՝ «վտանգավոր ազդանշան» կտա աշխարհում իր հակառակորդներին, ասում է Քերին
Ամերիկյան Սենատի արտաքին գործերի կոմիտեն պատրաստել է Սիրիայում ամերիկյան ռազմական գործողությունը պաշտպանող բանաձեւ։ Փաստաթուղթը, որի քվեարկությունը կկայանա հաջորդ շաբաթասկզբին, այս գործողության համար սահմանել է 60 օր՝ եւս 30 օր շարունակվելու հնարավորությամբ։ «Ֆրանս պրես» գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթի կրկնօրինակում՝ լրացուցիչ 30 օրվա համար կրկին անհրաժեշտ կլինի Կոնգրեսի արտոնությունը։

Ելույթ ունենալով Սենատի կոմիտեում՝ պետքարտուղար Քերին ասել է, որ չկան ռացիոնալ հիմքեր կասկածելու, որ Բաշար Ասադի վարչակարգը պատրաստվել է քիմիական զենքի կիրառմանը։ Ըստ նրա՝ հերքելով սա, նշանակում է միտումնավոր անտեսել իրավիճակը։

Եթե ԱՄՆ չգործի, դա կտա «վտանգավոր ազդանշան» աշխարհում իր հակառակորդներին, այդ թվում Իրանին, Լիբանանի «Հեզբոլլահին» Հյուսիսային Կորեային եւ այլն։ «Մեր անգործությունը նվազագույնը թույլ կտա ոչ ճիշտ բացատրել մեր մտադրությունները կամ փորձել մեր համբերությունը»,- ասել է Քերին։

Ցուցադրել ավելի
Back to top button