ԿարևորՄիջազգային
Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ համաձայնագիրը, ասում է պաշտոնական Վիլնյուսը


Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելով՝ Հայաստանն արգելափակել է ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման իր հնարավորությունները, հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը։
Միաժամանակ՝ նախարարն ընդգծել է, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը։ «Մենք հարգում ենք ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընդգրկվել տարբեր տարիֆների պահանջ ներկայացնող երկու կազմակերպություններում»,- ասել է նա։