ԿարևորՄիջազգային

Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ համաձայնագիրը, ասում է պաշտոնական Վիլնյուսը

Մաքսային միությանն անդամակցելու որոշում ընդունելով՝ Հայաստանն արգելափակել է ԵՄ հետ խորը եւ համապարփակ ազատ  առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման իր հնարավորությունները, հայտարարել է ԵՄ նախագահող երկրի՝  Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը։

Միաժամանակ՝ նախարարն ընդգծել է, որ Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը։ «Մենք հարգում ենք  ցանկացած երկրի ընտրությունը, սակայն նրանք չեն կարող միաժամանակ ընդգրկվել տարբեր տարիֆների պահանջ ներկայացնող երկու կազմակերպություններում»,- ասել է նա։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button