ԿարևորՄիջազգային

Ղազախստանը աջակցում է Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը

Ղազախստանն աջակցում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, այսօր հայտարարել է տնտեսական ինտեգրման հարցերի նախարար Ժանար Այթժանովան։ «Իհարկե, եթե սա Հայաստանի ղեկավարության քաղաքական որոշումն է, մենք աջակցում ենք։  Այստեղ կան միավորման ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն»,- ասել է նախարարը։

Այթժանովան նշել է, որ Հայաստանը միշտ որպես դիտորդ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստերին բարձր կամ կառավարությունների ղեկավարների մակարդակով։ «Ըստ երեւույթին՝ նրանց օրենսդրական բազան այսօր համապատասխանում է, եթե կան անհամապատասխանություններ, ապա դրանք պետք է համապատասխանեցվեն, որպեսզի դառնան Մաքսային միության անդամ։ Սակայն դա կլինի Մաքսային միության պետությունների ղեկավարների որոշումը։Ղազախստանի որոշումը, կարծում եմ, կարտահայտվի քաղաքական բարձր մակարդակով, սակայն ընդհանուր առմամբ Մաքսային միությունը անդամակության համար բաց կազմակերպություն է»,- ասել է նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button