

Հայաստանի նախագահն այսօր ստեղծել է նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։
«Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»,- ասված է հրամանագրում։
Հրամանագրում նաեւ հաստատված է հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը եւ հանձնարարված է մինչեւ ապրիլի 20- ը ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։
Հրամանագիրն ամբողջությամբ տես այստեղ։