Քաղաքական

Հալեպում մեր երեսուն հազար հայրենակիցներ գտնվում են պատանդի վիճակում, ասում է դեսպան Նավասարդյանը

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»

Օրվա քաղաքական թեման Հայաստանի անդամակցությունն է Մաքսային միությանը։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հնարավոր համարում, որ Հյասատանի պարագյում գործի եւ… եւ սկզբունքը, սակայն միայն այն դեպքում երբ կարողանք ճիշտ աշխատել։

Դիվանագետն այսօր հիմնականում խոսեց Սիրիայի շուրջ զարգացումներից։ Արման Նավասարդյանը, վերլուծելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետագա քայլերը, հանգել է այն եզրակացության, որ Օբամայի՝ Սիրիային հարվածելու որոշումը պայմանավորված է լինելու երկու հանգամանքով. ՄԱԿ- ի տեսուչների ուսումնասիրության արդյունքներով՝ այն է արդյո՞ք օգտագործվել է քիմիական զենք, թե՞ ոչ, և երկրորդ՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ:

Ըստ Արման Նավասարդյանի՝ ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերի 9-ին ամենայն հավանականությամբ կտա Սիրիայի նկատմամբ ռազմական գործողություններ սկսելու իր համաձայնությունը։ Այս իրավիճակում արտակարգ և լիազոր դեսպանը, դիտարկելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունը, բնութագրեց որպես «պաուզա» պահելու քաղաքականություն։

Անդրադառնալով սիրահայերի իրավիճակին և վերլուծելով Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը՝ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նվասարադյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունները ադեկվատ չգտնվեցին սիրիահայերին աջակցելու առումով։ «Մեկ տարի առաջ ասացի, որ հայ համայնքին սպասվում է բարդուղիմեոսյան գիշեր, ինչի համար շատերն ինձ քննադատեցին: Այսօր ոչ միայն ուշ է, այլ՝ շատ ուշ: Հալեպում մեր երեսուն հազար հայրենակիցներ գտնվում են պատանդի վիճակում՝ առանց դրամ, ջուր և ուտելիք, երբ փորձեն դուրս գալ երկրից՝ կստանան փամփուշտ»,- ասաց դեսպանը։

Նա զարմանում է, Արամ Ա կաթողիկոսի՝ սիրիահայերը պարտք ունեն կատարելու հայրենիք առաջ հայտարարության համար։ «Ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Մենք բոլորս մեզ պլենդուսից էլ ավելի ցածր պահեցինք: ՀՀ իշխանությունները նույնպես ադեկվատ չգտնվեցին: Այսօր մենք կանգնած ենք հիմար մի իրավիճակի առաջ։ Գոնե հիմա ելքեր գտնենե»,- ասաց Արման Նավասարդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button