Տնտեսական

Կարո՞ղ է թռչնաղբը բավարարել պարարտանյութի Հայաստանի պահանջարկը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Մեր երկրում օրգանական պարարտանյութի արտադրության հնարավորություններին և նպատակահարմարության հարցերն այսօր դարձան բանավեճի առարկա: Մի կողմից՝ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Ստեփան Խոյեցյանը պնդում էր, որ թռչնաղբի կիրառմամբ հնարավոր է ստանալ հատիկավորված պարարտանյութի այնպիսի քանակ, որը թույլ կտա հրաժարվել սելիտրայի ներկրումից:

Ստեփան Խոյեցյանը չի ընդունում այն պնդումները, թե թռչնաբուծական ֆաբրիկաները հրաժարվում են նման արտադրություն կազմակերպելուց, իսկ ֆերմերները` հատիկավորված պարարտանյութի օգտագործումից, և ավելին` պարարտանյութի հումքի քանակը կբավարարի պահանջարկի միայն 0,3 տոկոսը (370 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակվող տարածքներից միայն 4 հազար հեկտարը): Թեպետ պարարտանյութի այս տեսակի արտադրությունը կարող է ապահովել 32,1 տոկոս շահութաբերություն , այնուամենայնիվ շարժ չկա:

Իր հերթին, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը չի ժխտում թռնաղբի որպես պարարտանյութի կիրառման անհերքելի արդյունավետությունը, հատկապես գրանուլացված տեսքով: Միաժամանակ՝ փոխնախարարը համաձայն չէ գիտնականի հաշվարկների և դրանց հիմնավորվածության հետ Ըստ նրա՝ ներկրվող շուրջ 35 հազար տոննա ազոտական պարարտնյութը կիրառվում  է 100 հազար հեկտար տարածքում, իսկ առկա թռչնի գլխաքանակը չի կարող ապահովել պարարտանյութի ողջ պահանջակը։

Ցուցադրել ավելի
Back to top button