ԿարևորՔաղաքական

Էդ. Շարմազանով. Հայաստանի քայլը բխում է մեր պետական շահերից

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը բխում է մեր պետական շատերից։

«Որևէ սենսացիա տեղի չի ունեցել: Մենք արել ենք այն, ինչ բխել է մեր պետական շահերից և այն, ինչի մասին մշտապես խոսել ենք, որ պետք է խորացնել հարաբերությունները և՛ Եվրասիական կառույցների հետ, ինչպես նաև խորացնել մեր հարաբերություններն ու երկխոսությունը եվրոպական կառույցների հետ», — Tert.am-ին ասել է նա՝ արձանագրելով, թե հայ որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ մենք դեմ ենք Եվրասիական միությանը:

«Պետք չէ խտացնել գույները։ Այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում, համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին: Նախ և առաջ պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ և պատրաստակամություն են հայտնել ավելի նպատակադրված աշխատել եվրասիական ինտեգրման գործընթացների ուղղությամբ: Եվ մեկ անգամ չէ, որ դրա մասին խոսվել է»,- ասաց նա:

Շարմազանովն ընդգծել է, որ «եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացները փոխլրացնող են, և դրա մասին մենք մշտապես ասել ենք»։

Back to top button