ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Եվրահանձնաժողովը Երեւանին հարցրել է, թե ինչպես է նախատեսում «համապատասխանություն ապահովել» ԵՄ հետ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի հետ

Եվրամիությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանից բացատրություններ է սպասում ԵՄ 28 անդամների հետ մի քանի տարի շարունակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններից հետո Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու որոշման կապակցույամբ։ «Մենք անհամբեր սպասում ենք, որպեսզի ավելի լավ հասկանանք Հայաստանի մտադրությունը»,- հայտարարել է ԵՄ հարեւանության քաղաքականության համար պատասխանատու հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը Երեւանին հարցրել է, թե ինչպես է նախատեսում«համապատասխանություն ապահովել» ԵՄ հետ ասոցացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի հետ։ «Երբ խորհրդակցություններն ավարտվեն, մենք կանենք ապագայի մասին եզրակացություններ»,- նրա խոսքերն է մեջբերում DPA գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ դիվանագետները կասկած են հայտնել ԵՄ հետ ազատ առեւտրի շուրջ համաձայնագրի հետ միասին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հնարավորությունների կապակցությամբ։ Մոսկվան եւ Բրյուսելը պայքարում են խորհրդային նախկին վեց հանրապետություններում ազդեցության համար եւ ԵՄ- ն ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել նրանց հետ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։

DPA- ն նշում է, որ ավելի քան երեք տարի տեւած բանակցություններից հետո նախատեսվում էր, որ ԵՄ նոյեմբերյան գագաթաժողովին Հայաստանը կնախաստորագրի ասոցացման համաձայնագիրը, սակայն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով Մաքսային միությանն անդամակցելու Երեւանի մտադրության մասին։

 

Այս թեմայով նաեւ տես.

Հայաստանը կմիանա Մաքսային միությանը եւ կանդամակցի Եվրասիական միությանը

Մաքսային միությանը անդամակցելով՝ Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ համաձայնագիրը, ասում է պաշտոնական Վիլնյուսը

Ղազախստանը աջակցում է Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությունը

Euobserver. Հայաստանում եվրոպացի դիվանագետները երեկ «ճգնաժամային հանդիպում» են անցկացրել

Էդ. Շարմազանով. Հայաստանի քայլը բխում է մեր պետական շահերից

ԵՄ- ն անընդունելի է համարում Ռուսաստանի ճնշումներն ԱԳ երկրների վրա

Известия. Եվրոպական հեռանկարը զիջումներ է պահանջում, որոնք անհամատեղելի են Հայաստանի քաղաքական գոյության հետ

Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը Բրյուսելի համար անակնկալ չէր. հայ քաղաքագետների արձագանքը

Բրյուսելը Երեւանից բացատրություն է սպասում

Նախարար Նալբանդյանը մեկնում է Բրյուսել, Բրյուսել է մեկնում նաեւ ԿԳ նախարարը

 

Ցուցադրել ավելի
Back to top button