Քաղաքական

Բրյուսելը Երեւանից բացատրություն է սպասում

Եվրամիությունը պաշտոնական Երեւանից բացատրություններ է սպասում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու որոշման կապակցությամբ, հայտարարել է ԵՄ անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը։

«Մենք սպասում ենք հայկական կողմի բացատրությունները, իսկ հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետեւանքներ դրանք կարող են ունենալ»,- ասել է Մայա Կոսյանչիչը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button