ԿարևորՀասարակություն
«Բարեւ, Երեւան» խմբակցությունը վճարովի ավտոկանգառների մասին տեղեկություններ է պահանջում


Երեւանի ավագանիում «Բարեւ, Երեւան» խմբակցությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանից խնդրել է «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման, տուրքի վճարման, հսկողության իրականացման և դրանցից բխող ու դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման իրավական ակտերի սպառիչ ցանկը»։
Ավագանու ընդդիմադիր անդամներին նաեւ հետաքրքրում է, թե վճարովի ավտոկանգառի կազմակերպման իրավասությունն ստացած ընկերությունն արդյո՞ք ընտրվել է «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով եւ ինչպես է կայացել մրցույթը։