ԿարևորՔաղաքական

Հունգարահայերը կառավարությունից պատասխան են պահանջում

Հունգարիայի հայ համայնքը երկրի արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին բաց նամակ է հղել՝ արդյոք դիմել է Հունգարիան որեւէ միջազգային ատյանի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից մեկ տարի անց։ Սաֆարովը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004 թ. Բուդապեշտում քնած հայ զինծառայողին կացնահարելու համար, 2012- ին արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ անմիջապես ազատ էր արձակվել եւ հերոսացվել։

Բաց նամակում հայ համայնքն ընդգծել է, որ Սաֆարովը կանխամտածված սպանություն է գործել եւ դա որակել են որպես «Հայոց ցեղասպանության շարունակություն»։ «Աստծո 5- րդ պատվիրանը՝ «Մի սպանիր» Բուդապեշտում 2012- ի օգոստոսին կորցրել է իր արժեքը, երբ կառավարությունը Ադրբեջանին լավություն արեց ( հանձնեց Սաֆարովին. խմբ) ազգային շահերից ելնելով»,- ասված է նամակում։

Հունգարիայի համայնքը ցանկանում է իմանալ, թե պաշտոնական Բուդապեշտն արդյո՞ք Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ բողոք է հայտնել միջազգային ատյաններին, կամ ի՞նչ այլեր է ձեռնարկում կառավարությունը օրենքի գերակայության ապահովման համար։ Հունգարահայերը մտահոգված են, որ դիվանագիտական նոտայով կառավարությունն իր գործը ավարտված է համարել։

Back to top button