ԿարևորՔաղաքական

Հայաստանը կմիանա Մաքսային միությանը եւ կանդամակցի Եվրասիական միությանը

Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը, ապա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը, ասված է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի  հանդիպման մասին համատեղ հայտարարության մեջ։
«Նախագահները հաստատել են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման հետագա զարգացման գործընթացում։ Այս համատեքստում՝ Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի Հանրապետության որոշման եւ դրա համար անհրաժեշտ գործնական քայլերի ձեռնարկման, իսկ հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորման մասին։

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը սատարել է Հայաստանի Հանրապետության այս որոշումը եւ այս գործընթացում  ռուսական կողմից համակողմանի աջակցության պատրաստակամություն հայտնել»,- ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունն ամբողջությամբ տես այստեղ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button