ՀասարակությունՄշակույթ

Երբ հերոսների սխրանքի պատմությունն ու նրանց ապրելու բանաձևը դառնա մեր ապրելու բանաձևը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում այսօր տեղի է ունեցել  Հայաստանի հանրային ռադիոյի խմբագիր, «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղիանակ, արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի մայր  Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» գրքի 5-րդ և 6-րդ հատորների շնորհանդեսը: Հեղինակի տեղեկացմամբ՝ պատրաստ է նաև գրքի 7- րդ հատորը, որը կտպագրվի, եթե հովանովոր գտնվի։

Տարիներ շարունակ հանրային ռադիոյի եթերում հնչում է է «Ապրելու բանաձև» հաղորդաշարը, որի  նյութն ինքնին հուզիչ է, բայց նաև հույս, հպարտություն ու լավատեսություն ներշնչող: Հաղորդաշարի հեղինակ Գոհար Մարտիկայնը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր քաջազունների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով  սեփական վիշտը։ Գոհար Մարտիկյանի որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:

«Ապրելու բանաձև» հաղորդաշարը ոչ միայն  պահպանվում է Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում, այլև վերածվել է բազմահատոր մատենաշարի: Պատմա-վավերագրական  փաստագրումներով հերոսների մասին խոսել առանձին- առանձին, բարձարժեք գրական-գեղարվեստական  ստեղծագուրծության չափանիշներով ներկայացնել կերպարներ, որոնք միանգամից հարազատ ու սիրելի են դառնում. «Ապրելու բանաձև» հաղորդաշարի ու մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանին սա հաջողվել է։ Նման հաջողությամբ մեզանում քչերը կարող են հպարտանալ։

«Մենք անպայման կունենաք այն Հայաստանը, որի մասին երազում է մեզնից յուրաքանչյուրը, եթե այս   հերոսների սխրանքի պատմությունն  ու նրանց  ապրելու բանաձևը դառնա մեր ապրելու բանաձևը»,- համոզված է Գոհար Մարտիկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button