Միջազգային

Արգենտինայի նախկին նախագահը կրկին կկանգնի դատարանի առաջ

Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը կկանգնի  Բուենոս Այրեսի դատարանի առաջ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Դատախազությունը պնդում է, որ նախկին նախագահը թաքցրել է բանկային միլիոնավոր դոլարների հաշիվներ, երկու ինքնաթիռ, մեքենաներ, անշարժ գույք եւ արժեթղթեր։ 83- ամյա Մենեմը մեղադրանքն անհիմն է համարում եւ հայտարարել է, որ չի ցանկացել որեւէ մեկին վնաս պատճառել։

Հունիսին Մենեսին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման 1990- ական թվականներին՝ նախագահ եղած ժամանակ, զենքի մաքսանենգությամբ զբաղվելու համար։ Այնուամենայնիվ՝ նախկին նախագահը ազատության մեջ է, քանի որ որպես սենատոր օգտվում է պատգամավորական անձեռնմխելությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button