Մշակույթ

2014- ի «Եվրատեսիլը» կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում

Դանիական ազգային հեռարձակող DR  հեռուստաընկերությունն այսօր հայտարարել է, որ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենում՝ B&W Hallerne համերգասրահում: Քաղաքի ընտրությունը հավանության է արժանացել Եվրոպական հեռարձակողների միության և մրցույթի ղեկավար մարմնի կողմից, հայտնում են Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից։

2014 թվականի մրցույթը կրում է  «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը։ Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անցկացվել են մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմո քաղաքում կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Դանիան ներկայացնող Էմմելի դե Ֆորեսթը՝ իր հայրենիք բերելով հաջորդ տարվա շոուի անցկացման իրավունքը: 2014-ի մայիսին կայանալիք համաեվրոպական երգի մրցույթն ուղիղ եթերում հնարավորություն կունենա դիտելու 170 միլիոն մարդ աշխարհի 40 երկրից՝ այդ թվում Առաջին ալիքի հեռուստադիտողները։

Back to top button