Միջազգային

Սիրիայի կառավարությունը չի օգտագործել քիմիական զենք եւ ցանկաած հանգամանքներում չի օգտագործի

Հայաստանում Սիրիաի դեսպանատունն այսօր տարածել է պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը քիմիական զենքի կիրառման հետ կապված վերջին զարգացումների առնչվությամբ։ Տարածած «Շրջաբերական նոտայում» նշված է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում «ԱՄՆ- ն, նրա դաշնակից արեւմտյան եւ տարածաշրջանային երկրները, հատկապես Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւԿատարը, ինչպես նաեւ ԱՄՆ- ի գործիքները՝ հանձինս զինված ահաբեկչական խմբերի եւ Ալ Քաիդայի կործանել են Սիրիան եւ նրա ենթակառուցվածքները, սպանել նրա բնակչությանը»։

Նոտայում նշված է, որ 2012- ից քարոզվում էր ժողովրդի դեմ Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին, ինչը Դամասկոսին կասկած է հարուցել, որ  արեւմտյան երկրներն ու իրենց դաշնակիցները «տեղեկություններ ունեին ահաբեկիչների կողմից քիմիակն զենքի օգտագործման մտադրության վերաբերյալ՝ Սիրիայի պետությանը մեղադրելու նպատակով»։ Այդ կապակցությամբ, ասված է նոտայում, կառավարությունը նամակներ է հղել ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարությանն ու Անվտանգության խորհրդին՝ զգուշացնելով, որ ահաբեկինչներին աջակցող որոշ երկրեր նրան քիմիական զենք են տրամադրել։

Հայաստանում Սիրիայի դեսպանատան տարածած նոտայում, քիմիական հնարավոր հարձակման մասին պաշտոնական Դամասկոսի տեսակետը ներկայացնելուց հետո, ասվում է, որ «Սիրիայի կառավարությունը չի օգտագործել քիմիական զենք եւ ցանկացած հանգամանքներում չի օգտագործի սեփական ժողովրդի դեմ՝ ելնելով բարոյական, իրավական ու հումանիտար նկատառումներից եւ ընդգծում է, որ քիմիական զենքի օգտագործումից օգտվող միակ կողմը զինված ահաբեկչական խմբեն են, Ալ Քաիդան եւ նրանց աջակիցները»։

Ցուցադրել ավելի
Back to top button