

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն Հայաստանի և Մաքսային միության փոխգործակցության, նաև Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Միասնական տնտեսական գոտում համագործակցության հեռանկարները, այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կայանալու է վաղը՝ Մոսկվայում: Նախագահները հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցերից բացի քննարկելու են նաև երկու երկրների համագործակցությունը քաղաքական, առևտրա- տնտեսական, էներգետիկ և հումանիտար բնագավառներում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում բազմակողմ համագործակցության արդի հարցերը:
Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական գլխավոր գործընկերն է, դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային բնագավառում: