Հասարակություն

Ուսանողները բողոքում են վարձավճարների դեմ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/020913buh.mp3
Ուսումնական տարին որոշ  բուհերի ուսանողների համար այսօր սկսվել է բողոքի ակցիայով: Կազմակերպիչները   ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն են։ Նրանք պետական բուհերի առջևով քայլել ու ուսանողներին կոչ են արել միանալ իրենց: Ուսանողները կառավարությունից պահանջել են կասեցնել ուսման վարձավճարների բարձացման որոշումները։

Պատճառը ոչ միայն որոշ բուհերում ուսման վարձերի բարձրացումն է, այլ ընդհանրապես կրթական համակարգում, իրենց ձևակերպմամբ, տիրող իրավիճակը՝ «կրթարթոշակ, որ նվազագույնը հինգ հազար դրամ է, այսինքն ուսման վճար կրթաթոշակ համամասնությունը պահպանված չի, ուսանողական ճաշարաններ, որը մեծ խնդիր է, դրանից հետո պետպատվեր համակարգը, որ ՀՀ-ում ընդհանրապես չի գործում: Մարդիկ պետպատվերի  համակարգով սովորում են, սակայն արդյուքն չկա, կառավարությունն ու ԿԳՆ նրանց աշխատանքով չի ապահովում»,- ասում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ Մհեր Ղազարյանը։

Զրուցակցիս բարձրացրած մի շարք հարցերի պատասխաններ  կառավարությունն ու կրթության և գիտության նախարարությունը տալիս է։ «Լավ սովորող ոչ մի ուսանող չպետք է   ուսման վարձավճարի պատճառով դուրս մնա բուհից»,- պարբերաբար հայտարարում են բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանց հայտարարություններն ու նախատեսվող քայլերը, սակայն,  բողոքի ակցիայի մասնակիցներին չեն բավարարում։ «Միայն հայտարարությունների տեսքով է։ Անկեղծ ասած՝ հավատ չի մնացել, մենք չենք հավատում, պետք է քայլեր կատարվեն, որ իրատեսական լինեն: Մենք տեսնենք, չհայտարարեն ու հայտարապությունը թղթի վրա մնա»։

Ճարտարագիտական ու  Ագրարային համալսարաններ, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ, Բժշկական համալսարան, Մայր բուհ, մանկավարժական համալսարան ու կառավարություն, բողոքի ակցիայի մասնակցներին միայն Ագրարային համալրասանում դիմավորեցին,  նրանց մի երիտասարդ  մոտեցավ, ով ներկայացավ որպես բուհի ուսանող, առաջարկեց չաղմկել ու չխանգարել դասերը: Ագրարային համալասրանի մուտքի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեց նաև  համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը, ով նախ հայտարարեց, որ իրենց բուհում վարձավճարները չեն բարձրացել, հետո մի քանի անգամ խորհուրդ տվեց կարդալ երկու օր առաջ  էլեկտրոնային լրատվաաիջոցներին տված իր հարցազրույցը։

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ էին անում տարբեր բուհերի ուսանողներին միանալ իրենց, հայտարարում էին, որ չեն պատրաստվում վճարել բարձրացված վարձավճարները և նշում,  որ եթե իրենք ստիպված լիեն վճարել, ապա դրա մեղավորներն  այն ուսանողներն են, ովքեր չեն միանում իրենց ակցիային։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներին որևէ ոստիկան չէր ուղեկցում, ոստիկանները կանգնած էին միայն ԵՊՀ  դիմաց: Ակցիայի մասնակիցներին ոչ մեծ խմբերով ուսանողներ այդուհանդերձ միացան: «Մենք ուսանող ենք, մեր   ապագան կապում ենք մեր հայրնեիքի հետ, մենք գտնում ենք, որ մեր երկրում ամեն ինչ մեզանից է կապված: Մենք հույսներս կառավարության վրա չենք դնում, հույսներս չենք դնում մնացած ուժերի վրա, որովհետև արդեն եկել է պահն ու ժամը, որ մեր երկրի  խնդրները մենք լուծենք»,- հայտարարեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը։

Կառավարությունում նրանք նամակ հանձնեցին ու հեռացան՝ խոստանալով, որ նմանատիպ ակցիաները շարունակական բնույթ են կրելու։

Ցուցադրել ավելի
Back to top button