ԿարևորՀասարակություն

Մեկնարկեց նոր ուսումնական տարին, բուհերում նաեւ բողոքի ցույցերով

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Բժշկուհի, մանկավարժ, լրագրող ու ոստիկան. առաջին դասարանցիների երազանքն  է։ Թե  նրանցից քանիսը ապագայում կընտրեն այդ մասնագիտությունները,  ցույց կտա ժամանակը: 6- ամյա Ասթինան երազում է դառնալ երգչուհի, բայց մայրիկի խորհրդով  կդառնա բժշկուհի։ Նիկոլ Վանյանի անվան թիվ 5  դպրոցի դասվար Լուսիկ Եպիսկոպոսյանը, ով 30 տարի մատաղ սերունդ է դաստիարակում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է, որ համակարգչի դար է, ու գալիք սերունդը գնալով առավել համարձակ, բանիմաց ու հետաքրքասեր է դառնում:
«Այս տարի սեպտեմբերի 1–ին ՀՀ մոտ 1400 դպրոցներ ընդունեցին  39 հազար նոր աշակերտ»,- լրագրողներին տեղեկացրեց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Ու թեև առաջին դասարանցիների թիվը դեռևս հստակ չէ ,սակայն, Նարինե Հովհաննիսյանի խոսքով, նախնական տվյալների համաձայն, անցյալ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվն ավելացել է  մոտ  2 հազարով, որը,  ըստ ոլորտի պատասխանատուի, պայմանավորված է ծնելիության աճով:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ վստահեցնում է, որ չնայած արտագաղթի մասին շատ են խոսում, այդուհանդերձ, վերադարձողների թիվը  նույնպես ավելացել է։ «Թվում է, թե ամեն օր խոսում ենք արտագաղթից, բայց ես կարող եմ այսօր վստահությամբ ասել՝ ամեն օր հուրախությամբ մակագրում եմ ՌԴ-ից, Իսպանիայից, Հունաստանից հայրենիք վերադարձող  ընտանիքների, և դրանք հիմնականում տարրական դասարանների երեխաներ են»։


Եթե դպրոցներում միայն բարձր տրամադրություն ու հուզմուքն էր տիրում, ապա բուհ- երում պատկերը մի փոքր այլ էր : Այս տարի առաջին  կուրսեցիներից ոչ բոլորն էին պատրաստ նոր  ուսումնական տարվան: Ոմանք բողոքի ակցիա էին անցկացնում համալսարանների բակում։

ԵՊՀ առաջին կուրսի ուսանողուհի Արմինե Կարապետյանը  ուսումնական տարվա առաջին օրը անցկացրել ոչ է թե լսարանում, այլ համալսարանի բակում՝ բողոքի ակցիային։ «Իհարկե՝ ես էլ կցանկանայի, որ մյուս ուսանողների նման բնական դասպրոսց է, բայց չեմ կարող, այս պայքարն առավել կարևոր է, «Ռադիոլուրին» փոխանցեց Արմինե Կարապետյանը: Նրանց կողքն կան նաև ուսանողներ, որոնք չեն մասնակցում բողոքի ակցիաներին:

Ցուցադրել ավելի
Back to top button