Միջազգային

Եվրոպացիները վերջին 100 տարում 10 սմ «բոյ են քաշել»

Ժամանակակից եվրոպացի տղամարդիկ միջինը 10 սանտիմետրով ավելի բարձահասակ են, քան իրենց նախնիները 100 տարի առաջ, հայտարարում են գիտնականները։ Այսօր 21- ամյա միջին եվրոպացու հասակը 1,79 մետր է։ Ինչպես հաղորդում է Oxford Economic Papers ամսագիրը, բնակչությանը հասակի աճը պայմանավորված է ընդհանուր բարեկեցության աճով, բնակարանային պայմանների եւ կրթության միջին մակարդակի բարձրացմամբ։

Բրիտանացի եւ ավստրալացի գիտնականները եվրոպացի տղամարդկանց միջին հասակի փոփոխությունները հայտնաբերել են բժշկական եւ զինվորական արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելով։ Թե որքանով է փոխվել կնոջ միջին հասակը, գիտնականներին չի հաջողվել պարզել նման փաստաթղթերի բացակայության պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button