

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է: 1992 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը որոշում կայացվեց մարզի և շրջանի տարածքում ԼՂՀ հռչակելու մասին: Երեք ամիս անց` դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ԼՂՀ բնակչությունն «Այո» ասաց քվեաթերթիկի՝ «Ցանկանո՞ւմ եք, որ ԼՂՀ-ն լինի անկախ պետություն և ինքը որոշի իր հարաբերությունների ձևը այլ պետությունների և ընկերակցությունների հետ» հարցին: 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ-ում ընդունվեց Անկախության հռչակագիրը:
Այսօր Արցախում հանրապետության տոնին նվիրված տոնական միջոցառումներ են տեղի ունենում, որոնց մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին։