Արմավիրի մարզում առաջին դասարանցիների թիվն այս տարի ավելացել է


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/020913satik.mp3
Նոր ուսումնական տարին կյանքի նոր սկիզբ է առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների համար: Արդեն աշակերտ դարձած փոքրիկները սև ու սպիտակ համազգեստներով, ծաղիկներով ու փուչիկներով վաղ ատավոտյան շտապում էին դպրոց, որտեղ նրանց համար բացվելու է մի նոր աշխարհ: Գիտելիքի օրը Արմավիրի մարզի դպրոցներում հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել և ընդունել առաջին անգամ դպրոց եկող երեխաներին:
Արմավիրի մարզում այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 3475 երեխա, որը 150- ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ: Գիտելիքի օրը առաջին դասարանցիներն ստացել են իրենց դասագրքերը։ Վեց տարեկան երեխաների մի մասն արդեն պարտասված է դպրոցին, նրանք եկել են նախակրթարաններից և մանկապարտեզներից և այսօր արդեն նստել են աշակերտական նստարանին։
6- ամյա Ռոզան մանկապարտեզից է եկել, սպսում էր իր առաջին զանգին, որպեսզի մուլտհերոսներով զարդարված գեղեցիկ պայուսակը լցներ դասագրքերով և տետրերով, որոշել է լավ սովորել։ Մինչև դպրոց հաճախելը երեխաներն արդեն ունեն իրենց մանկական երազանքներ, լավ են սովորելու, իսկ երբ մեծանան, դառնալու են բժշկուհի նկարչուհի , ոստիկան , զինվոր ու իրավաբան:
Վերջին 2 տարում առաջին դասարանցիների թիվը մեծացել է: Քաղաքի ծայրամասում գտնվող թիվ 8 դպրոցի տնօրեն Սոֆյա Ալավերդյանը տեղեկացրեց, որ առաջին դասարան է գնալու 90 աշակերտ և ունեն 3 առաջին դասարան, իսկ ընդհանուր աշակերտների թիվը 100-ով ավելացել է:
Նոր ուսումնական տարվա առաջին օրն առաջինցիներին բաժանվեցին այբբենարաններն ու մաթեմատիկայի դասագրքերը: Անվճար դասագրքեր են ստացել նաև կրտսեր դպրոցի աշակերտները: