Հասարակություն

Արմավիրի մարզում առաջին դասարանցիների թիվն այս տարի ավելացել է

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/020913satik.mp3
Նոր ուսումնական տարին կյանքի  նոր սկիզբ է  առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների համար:  Արդեն աշակերտ դարձած փոքրիկները սև ու սպիտակ համազգեստներով, ծաղիկներով ու փուչիկներով  վաղ ատավոտյան շտապում էին դպրոց, որտեղ նրանց համար բացվելու է մի նոր աշխարհ:  Գիտելիքի օրը  Արմավիրի մարզի  դպրոցներում հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել և ընդունել առաջին անգամ դպրոց եկող երեխաներին:

Արմավիրի մարզում այս տարի առաջին անգամ   դպրոց կհաճախի 3475 երեխա, որը 150- ով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ:  Գիտելիքի օրը  առաջին դասարանցիներն ստացել են իրենց դասագրքերը։ Վեց տարեկան երեխաների մի մասն արդեն պարտասված է  դպրոցին,  նրանք եկել են նախակրթարաններից և մանկապարտեզներից և այսօր արդեն նստել են աշակերտական նստարանին։

6- ամյա Ռոզան  մանկապարտեզից է եկել,  սպսում էր իր առաջին զանգին, որպեսզի մուլտհերոսներով զարդարված գեղեցիկ պայուսակը  լցներ  դասագրքերով և տետրերով, որոշել է լավ սովորել։ Մինչև դպրոց հաճախելը երեխաներն արդեն  ունեն իրենց  մանկական երազանքներ,  լավ են սովորելու, իսկ երբ մեծանան, դառնալու են բժշկուհի նկարչուհի , ոստիկան , զինվոր ու  իրավաբան:

Վերջին 2 տարում առաջին դասարանցիների թիվը մեծացել է: Քաղաքի ծայրամասում գտնվող  թիվ 8 դպրոցի տնօրեն  Սոֆյա Ալավերդյանը  տեղեկացրեց, որ  առաջին դասարան է գնալու 90 աշակերտ և ունեն 3  առաջին դասարան, իսկ ընդհանուր  աշակերտների թիվը 100-ով ավելացել է:

Նոր ուսումնական տարվա առաջին օրն առաջինցիներին բաժանվեցին այբբենարաններն ու մաթեմատիկայի դասագրքերը: Անվճար դասագրքեր են ստացել նաև կրտսեր դպրոցի աշակերտները:

Ցուցադրել ավելի
Back to top button