ԿարևորՄիջազգային

Սիրիական թնջուկ. Դամասկոսն ու Մոսկվան ապացույցներ են պահանջում (լրացվում է)

լրացվել է ժամը 15։44- ին

The Telegraph. Սիրիայում քիմիական հարձակումն իրականացրել է ամերիկյան հետախուզությունը
Բրիտանական The Telegraph պարբերականը գրում է, որ բրիտանացի հաքերի տրամադրության տակ են հայտնվել Կենտրոնական հետախուզական վարչության և ամերիկյան բանակի գնդապետ Էնթոնի Մաքդոնալդի նամակագրության մանրամասները քիմիական հարձակման վերաբերյալ: Մասնավորապես՝ օգոստոսի 22-ին՝ ողբերգական դեպքերից մեկ օր անց, ամերիկյան հատուկ ծառայություների աշխատակից Եվգենի Ֆերսթն իր էլեկտրոնային նամակում շնորհավորում է գնդապետ Մաքդոնալդին հաջող իրականացված աշխատանքի համար,  որպես ապացույց գեներալը ԿՀՎ է ուղարկել հարձակման հետևանքով սպանված երեխների լուսանկարները։

Հայաստանի նպատակը սիրիահայության ֆիզիկական անվտանգությունն է

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝  նշելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նա տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են տարբեր մակարդակներով և ուղղություններով աշխատանքներ տանել, որոնց առաջնային նպատակը  սիրիահայության ֆիզիկական անվտանգության ապահովումն է և հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Գերմանիան հրաժարվում է Սիրիայի դեմ գործողություններից
Գերմանիան հրաժարվել է Սիրիայի պատերազմին մասնակցությունից, հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը երեկ երեկոյան գերմանական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեեր Շտայնբրյուկի հետ հեռուստաբանավեճի ժամանակ: Երկու քաղաքական գործիչներն էլ դեմ են արտահայտվել Սիրիայում ռազմական գործողությունների ծավալմանն առանց միջազգային առաջատար կազմակերպությունների հետ համաձայնեցման:

Մերկել-Շտայնբրյուկ բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Օբաման ռազմական գործողությունների իրականացման փաստարկներ է բերում
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ուղերձ է հղել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, որում ներկայացրել է ռազմական գործողություններ ծավալելու ամերիկյան կողմի բոլոր փաստարկները։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ կջանա ստանալ ուժի կիրառման թույլտվություն Կոնգրեսից: Միաժամանակ ՝այսօր հայտնի է դարձել, որ Nimitz ամերիկյան ատոմային ավիակիրը և ուղեկցող նավերը շարժվում են դեպի Կարմիր ծով՝ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններում Վաշինգտոնին սատարելու նպատակով: Այս տեսակի ավիակիրները համարվում են ամենամեծ ռազմական նավերն աշխարհում։ Ամերիկյան ռազմածովային ուժերում դրանք տասն են, յուրաքանչյուրի տախտակամածում տեղավորվում է մինչև 90 ինքնաթիռ և ուղղաթիռ:


Արեւմուտքը ապացույցներ չի ներկայացնում, ասում է ՌԴ ԱԳ նախարարը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ հավաստի է գնահատում Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին ԱՄՆ ներկայացրած տեղեկությունները։ «Մեզ ներկայացրեցին ինչ- որ հաշվարկներ, որոնցում ոչինչ  չէր պարունակվում՝ ոչ աշխարհագրական կոորդինատներ, ոչ անուններ, ոչ մի բովանդակային ապացույց, որ նմուշները վերցրել են պրոֆեսիոնալները»,- Մոսկվային միջազգային հարաբերությունների ինստիտուտում այսօր հայտարարել է նախարարը։

Լավրովի խոսքերով՝  արեւմտյան երկրները հրաժարվում են ներկայացնել կոնկրետ ապացույցներ՝ նշելով դրանց գաղտնիության մասին։ «Այն, ինչ մեզ ներկայացրել են մեր ամերիկացի, նաեւ բրիտանացի եւ ֆրանսիացի գործընկերները, մեզ բացարձակապես չի համոզում։ Այնտեղ չկան փաստեր, այնտեղ կան միայն խոսակցությունները, թե մենք ամեն ինչ հաստատ գիտենք»,- ասել է Լավրովը։

Դամասկոս. ԱՄՆ հարվածը կամրապնդի «Ալ Քաիդային»

ԱՄՆ եւ իր դաշնակիցների հարվածները Սիրիայի վրա կամրապնդի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման դիրքեր եւ կբերի տարածաշրջանում ընդհանուր իրավիակի ապակայունացմանը, այսօր հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսել Միկդադը։ Տարածաշրջանում վերջին լարվածությունը օգոստոսի 21- ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակումն էր։ Սիրիայի կառավարույթյունն ու ընդդիմությունը մեղադրում են միմյանց այդ թունավոր նյուերի կիրառման համար։

Միկդադը Բի Բի Սի- ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ կողմից ռազմական ներխուժումը կուժեղացնի ամերիկացիների դեմ ատելությունը եւ կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արեւելքում։

Սիրիայում շուրջ զարգացումների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Հայաստանում Սիրիայի դեսպանութունը (այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button