Հասարակություն

Հայաստանի ծագման ադրբեջանական տեսությունը պատմագիտական հանրության ծիծաղն է շարժել

Հասմիկ Մարտիրոսյան

«Ռադիոլուր»
Մոսկվայում հայ, ադրբեջանցի, ռուս, մերձբալթյան և ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանները մասնակցել են «20-րդ դարի մարտահրավերները» գիտաժողովին, որի ընթացքում ադրբեջանցի պատմաբանները ներկայացնելով խեղաթյուրված պատմական փաստեր, փորձել են ապացուցել և համոզել ներկա երիտասարդ պատմաբաններին, որ «Երևանը հանդիսացել է ադրբեջանական հող, և Հայաստանի մայրաքաղաքն է դարձել 1918 թվականին, երբ առաջին հանրապետության ձևավորման տարիներին հայ ղեկավարները խնդրել են  Ադրբեջանի մուսաֆաթ ղեկավարներին թույալատրել Երևանը դարձնել Հայաստանի մայրաքաղաք»։ Պատմական խեղաթյուրված փաստերը միայն ծիծաղ են առաջացրել մասնակից երիտասարադ պատմաբանների շրջանում, այսօր ասել է Մոսկվայից վերադարձած հայ պատմաբան Գևորգ Մելքոնյանը։

Ութօրյան գիտաժողովի ընթացքում հայ պատմաբան Գևորգ Մելքոնյանը ի թիվս պատմական մյուս կարևոր իրողությունների, ներկայացրել է հայ պատմական այն կարևոր ժամանակաշրջանը` 20-րդ դարը, դարասկզբյան Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախյան հակամարտություն: Ի դեպ, ցեղասպանության մասին խոսելու ընթացքում ադրբեջանցի պատմաբանները բոլոր այն պատմական իրողությունները, որոնք կյանքի են կոչվել նրանց մեծ եղբոր` Թուրքիայի կողմից, լուռ լսել են, և ոչ մի առարկություն չեն արել:

Արցախյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ ադրբեջանական պատմական փաստաթղթերն ու վկայությունները հանդիպել են լուրջ դիմադրության ոչ միայն հայկական, անգամ` մերձբալթյան երկրների պատմաբանների կողմից, իսկ ռուս պատմաբանները մինչեւ հայերի փաստարկների ներկայացումը, իրենք են շտապել ադրբեջանցիներին հիշեցնել կատարված ոճրագործությունների մասին։ Մեկ հարցում` Խոջալուում, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ադրբեջանական կողմը ավելի շահեկան կողմում է գտնվել, և իր ներկայացրած, և մինչ այդ ադրբեջանական քարոզչամեքենայի միջոցով ամբողջ աշխարհին ներկայացրած ապատեղեկատվությունը որպես իրականություն է ընդունվել անգամ գիտաժողովի ընթացքում։

Ադրբեջանցի երիտասարդ պատմաբաններն իրենց ելույթն սկսել են 20-րդ դարասկզբից` Երևանը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ներկայացնելուց և  ադրբեջանական տարածք լինելու վաղեմի երազանքը փորձել են հիմնավորել «պատմական փաստարկներով» և առաջացրել ներկա պատմաբանների ծիծաղը: «Ո՞վ չգիտի Ուրարտական պետության և մշակույթի մասին»,- հակադարձել են ներկաները։

Ադրբեջանցիները նաև ծիծաղի առարկա են դարձել, երբ փորձել են համոզել և ապացուցել իրենց հին ցեղ լինելու մասին: Ռուս պատմաբանները հարցադրում են արել, թե «տվեք մեզ  երկու ադրբեջանական հինցեղի անուն, որոնք  միաձուլվելով դարձել են այսօրվա ադրբեջական ժողովուրդը»։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է պարսկական ցեղախմբերի անուններ։

«Խոջալուն բացթողում է, որտեղ շատ մեծ աշխատանք կա կատարելու և ամբողջ աշխարհին ապացուցելու, որ Խոջալուի սպանություններն իրագործվել են ո՞ւմ ձեռքով, և ինչի՞ համար, այլապես՝ այդ թյուր ընկալումը պատմական անշրջելի էջ կարող է դառնալ և օգտագործվել նավաթադոլարների կողմից Հայաստանի դեմ»,- կարծում է Գևորգ Մելքոնյանը՝ բացը լրացնելու պատրաստակամություն հայտնելով։

Ցուցադրել ավելի
Back to top button