ՀասարակությունՏնտեսական

Սահմանամերձ բիզնես, որ դեռ դիմանում է ադրբեջանական կրակին ու հայկական հարկերին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/3108013village.mp3
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում տարին 12 ամիս ու օրը 24 ժամ տեղացիները զգոն են: Նրանք բոլորը՝ անկախ տարիքից, գիտեն, որ ամեն պահի կարող է թշնամու նենգ գնդակը խաթարել իրենց անդորրը: Գիտեն նաև՝ վտանգավոր է հարազատ գյուղից հեռանալ, նրանք չեն կարողանում անգամ իրեն տների  համար նոր կահույք գնել, քանի որ ամեն վայրկյան դրանք կարող են վնասվել ազերիների կրակոցներից:

Այս ամենը սեփական մաշկի վրա գերթե ամեն օր զգում է նաև Տավուշի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի 32- ամյա բնակիչ  Լևոն Առաքելյանը: Սակայն, սա նրան չի խանգարել, որ փոքրիկ  արտադրամաս հիմնի: Ընդամենը երեք աշխատակից ունեցող արտադրամասը ինչպես այս, այնպես էլ հարակից գյուղերում եզակի է: Ամեն մեկը չէ, որ ցանկանում է գումար ներդնել ու գիտակցել, որ  ցանկացած պահի կարող է այն  կորցնել։

«Լույս» անունն ունեցող արտադրամասում հեղուկ օճառ, լվացքի փոշի, սպասք լվանալու հեղուկներ են արտադրում։ Արդեն մի քանի ամիս աշխատող Լևոնը նկատում է, որ  շահույթ չի ստանում, սպառումն այնքան էլ մեծ չէ, իրացնում են միայն Տավուշի տարածաշրջանում։ Ադրբեջանցիների մշտական կրակոցներին տակ փոքրիկ բիզնես հիմնված Լևոնը նույնքան հարկեր է վճարում, որքան, ասենք, մայրաղաքում կամ հարակից մարզերում բիզնեսով զբաղվողները։

Ընդամենը մի քանի ամսվա կենսագրություն ունեցող փոքրիկ արտադրամասի տնօրենը  արդեն  բիզնեսը փակելու մասին է մտածում։ «Ոչ մի հարկային արտոնություն չկա, ավելի շատ նեղություն են տալիս, քան օգնություն, նոր ենք գրանցվել, ամսական 115 հազարի հարկ ենք  վճարում, իրացնում ենք  քիչ՝ մեկ միլիոն, բայց դա նույնսիկ ծախսերը չի փակում: 60 հազար դրամ են ստանում աշխատողները։  Եթե տեսնենք չենք կարողանում, կփակենք, բա ինչ անենք»,- ասում է։

Լևոնը գիտի, որ  ծննդավայրում ռիսկային գործ է սկսել, սակայն գիտակցում է, որ ամեն ինչ պետք է անի, որ թեկուզ մեկ կամ երկու ընտանիքով գյուղը չպակասի: Նա նաև համաձայն է ոչ թե արտադրամասի սեփականատեր լիենել, այլ աշխատել որևէ այլ մարդու մոտ, ով կցանկանա ինչ որ աշխատատեղ բացել սահմանամերձ այս համայնքում։ «Ոչ մի բան չկա, հողագործությամբ չեն կարողանում զբաղվել , հողերը սահմանի վրա են, անասնապահությամբ չեն կարողանում զբաղվել, սա է մնացել մենակ»։

Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ ոչ միայն այս, այլ նաև Տավուշի մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչները չեն կարողանում հանգիստ ապրել:   Ու չնայած Լևոնի երկու մանկահասակ երեխաները մեծանում են ադրբեջանցիների կրակոցների տակ, միևնույնն է՝ նրանց երիտասարդ  հայրիկը չի պատրաստվում հեռանալ ծննդավայրից, «որովհետև շա՛տ եմ սիրում մեր գյուղը»։

Ցուցադրել ավելի
Back to top button