Մշակույթ
Նա կռվում էր «հոգիներու քարերի դեմ». այսօր Վիլյամ Սարոյանի 105- ամյակն է


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Վիլյամ Սարոյանի մարդկային շաղախը սերն էր ու գութը։ Մարդու մեջ մարդկայինի ջատագովն էր ու հաստատակամ պաշտպանը, ով կոչ էր անում կռվել «հոգիներու քարերի դեմ»:
Սարոյանի հավատամքը մեծ երեխայի փիլիսոփայությունն էր: «Եթե որեւէ գրող երեխա չէ, մեծ չէ»,- ասում էր։
Նա ծնվեց Ֆրեզնոյում, Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Այսօր ամերիկահայ մեր հանճարեղ գրողի ծննդյան օրն է։ Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-րդ տարեդարձի առիթով այսօր մարդաշատ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը, որտեղ ամփոփված է մեծ գրողի շիրիմը: