ԿարևորՄիջազգային

ՄԱԿ- ի տեսուչները լքեցին Սիրիան. ԱՄՆ պատրաստվում է «զուսպ» գործողության

Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման հետաքննությամբ զբաղվող ՄԱԿ- ի տեսուչները լքել են Սիրիան։ Դրանց մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում քիմիական հարձակմանը ի պատասխան քննարկվում է հնարավոր «զուսպ» ռազմական գործողության հարցը։ Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման զոհ է դարձել 1429 մարդ, այդ թվում՝ 426 երեխա։

Ըստ Բի Բի Սի- ի՝ ՄԱԿ- ի տեսուչների հեռանալը վերացնում է ռազմական գործողության իրականացման խոչընդոտը։

Ավելի վաղ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել էր, որ տեսուչների վերջնական եզրակացությունը կներկայացվի երկու շաբաթ հետո։

Back to top button